Дегустатор/instagram/#worldoftastesarm
15
Дегустатор/instagram/#worldoftastesarm
37
abone
0
abonelik
103bin
görüntüleme
Yorumlar
54
Fotoğraf
Red Bridge
Yerevan • Turistik yerler
Kaydet
Kasım 2025
Այցելել եմ վերանորոգումից հետո😉 Առավոտյան ժամերին այս վայրն իդեալական է զբոսանքի համար🐈‍⬛։ 🌁Կամրջի երկու կողմերից բացվում են տարբեր տեսարաններ. կարելի է ասել՝ գտնվում ես քաղաքի մեջ, բայց միաժամանակ` փոքր-ինչ քաղաքից դուրս։ Մի կողմից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի գետը և հարակից հյուրանոցի մի հատվածը, իսկ մյուս կողմում՝ բարդիների ետևից կարելի է նկատել քաղաքի բարձրահարկ շենքերից մի հատված։ 〽️Կամրջի երկու կողմերից հնարավոր է աստիճաններով իջնել և ավելի մոտ լինել գետին ու կանաչապատ տարածքին։ Ուղին ամբողջովին վերանորոգված է, մուտքն ազատ։
Gurmenia Gastromarket
Yerevan • Kafe
Kaydet
Kasım 2025
Կարծիքս վերաբերելու է Աբովյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղի աղանդերի բաժնին։ Սուպերմարկետի հրուշակեղենի բաժին այցելել եմ մի քանի անգամ։ ✅️ Առկա է` ինչպես դասական, այնպես էլ` եվրոպական թխվածքների տեսականի` կրուասաններ, խաչապուրիներ, կարկանդակներ, թռչնի կաթ, միկադո, մեղրային տորթ, կարմիր թավիշ, ռուլետ,տիրամիսու և այլն։ ⤵️ ✅️ Ի դեպ` հնարավորություն կա գնելու նաև սուրճ/թեյի հիմքով տեղում պատրաստվող ըմպելիքներ ևս։ 🙂 Սպասարկումը` չեզոք. անհարմարություն առաջացնող խնդիր չառաջացավ։ ✅️Տրամադրվող մեկանգամյա սպասքը ամուր։ 😀 Վաղ առավոտյան ժամերին կարելի է ազատ սեղան գտնել համտեսի գոտում` պատուհանի մոտ, որը բացվում է հենց փողոցի վրա։ ✅️Չնայած այս գոտին փոքրիկ է, բայց հարմարավետ է, մաքուր (ինքնսպասարկմամբ)։ Համտեսից տպավորություններ 👌 ԼԱՄԻՆԳՏՈՆ կոչվող թխվածք (միջին չափի կտոր, 850դր)։ ✅️ Կտորը գեղեցիկ և կոկիկ էր պատրաստված, թարմությունն ինձ համար` բավարար։ ✅️ Թեթև, միջին փափկության, նշի պարունակությամբ շերտեր, որոնց մեջ տեղ֊տեղ առկա էին նաև ընկույզի միջին չափի կտորներ։ Շերտերի ընկուզային համը լավ համադրվում էր շոկոլադային համի հետ։ ✅️ Իմ զգացողությամբ` կակաոյի և սերուցքի հիմքով կրեմ էր օգտագործված։ Համաչափ բաշխված, համասեռ։ ✅️ Գանաշը, կարծում եմ, կաթնային շոկոլադի հիմքով էր և զգալի քաղցր։ Սակայն` հենց այս նկատելի քաղցրությունը և յուղային փափուկ հատվածը հաճելիորեն միավորում էր մյուս շերտերին որպես մեկ ամբողջական, բալանսավորված թխվածք։ ԿԱՐՄԻՐ ԹԱՎԻՇ 🍰☕️ միջին չափ` 850 դր։ ✅️ Եռաշերտ` փափուկ, օշարակով լավ ներծծված, բայց կառուցվածքը պահպանած, միջին ծակոտկենությամբ բիսկվիթե շերտեր, պանրային նուրբ, համասեռ կրեմ և դոնդողապատ ելակ։ Կտորի թարմության աստիճանը` բավարար։ ✅️ Հավանեցի նաև ընդհանուր խոնավության աստիճանը և քաղցրության բալանսը ընդհանուր կտորում։ ❌️ Չհերիքեց բիսկվիթում այս տեսակի աղանդերին բնորոշ թույլ կակաոյի հետհամը։ Կշարունակեմ հետազոտել տվյալ թխարանի տեսականին և թարմեցնել կարծիքս հետագայում։
Пекарня
Yerevan • Ekmek fırını
Kaydet
Kasım 2025
Հայերեն կարծիքը ներքևում⤵️ 🔎 Посещала это место несколько раз, в основном в дневное время. В магазине-пекарне обычно представлено широкое разнообразие хлебобулочных изделий и выпечки, а также алкогольные и безалкогольные напитки. Летом бывает мороженое. 🎯 Покупала: • лахмаджо (средний размер) — 250 драм • женгялов хац — 500 драм • рулет с абрикосовым джемом — около 450 г, 500 драм • вафельная трубочка — 250 драм. 🫓🥩 Лахмаджо — тонкое, равномерно пропечённое тесто, начинка распределена ровно, но её немного🤔. В мясной массе виднелись следы красного перца. Вкус не был чем-то особенным, но при необходимости можно купить ещё раз. 🥖🌱 Женгялов хац — тесто было неплохим, начинки достаточно и она хорошо обработана, однако ярко выраженного вкуса не хватало ❌️ (например вкус лука или других специй). 🫔 Понравился вафельная трубочка — равномерно пропечённый, с кремом на основе сгущённого молока. Сладость для меня была в норме, структура вафли хрустящая (но не хрупкая). 🥮 Рулет с абрикосовым джемом — обычный ванильный бисквитный пласт, средней мягкости, слегка тянущийся ❌️. Абрикосовый джем — однородный, его количество достаточное, вкус абрикоса выражен на среднем уровне. ✨ Обслуживание — вежливое и быстрое. Сотрудник хорошо ориентируется в составе изделий и ассортименте ✅️. 🔎Այցելել եմ մի քանի անգամ` հիմնականում ցերեկային ժամերի։ Խանութ֊թխարանում հիմնականում ներկակացված է լինում հացաբուլկեղենի և թխվածքների լայն տեսականի, ինչպես նաև` ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, պաղպաղակ ըստ եղանակի։ 🎯 Գնել եմ` լահմաջո` միջին չափ 250 դր, ժենգյալով հաց` 500դր, ծիրանի ջեմով ռուլետ` մոտ 450 գր 500դր, վաֆլե գլանակ` 250 դր։ 🫓 🥩 Լահմաջոյի խմորը բարակ, համաչափ թխված, միջուկը հավասարաչափ բաշխված, քիչ քանակով. մսի զանգվածում նկատելի էին կարմիր բիբարի հետքեր։ Համը յուրահատուկ չէր, բայց կարիքի դեպքում կարելի է գնել ևս մեկ անգամ։ 🥖🌱Ժենգլայով հացի խմորը վատը չէր, միջուկի քանակը բավարար, լավ մշակված, սակայն ընդգծված հաճելի համ առկա չէր (սոխի, կամ որևէ այլ համեմունքների պակաս կար❌️)։ 🫔Հավանեցի համաչափ թխված վաֆլե գլանակը` խտացրած կաթի հիմքի կրեմով։ Քաղցրության քանակն ինձ համար բավարար, վաֆլու խրթխրթան կառուցվածքը պահպանված (բայց ոչ փխրուն)։ 🥮  Ռուլետը սովորական վանիլային բիսկվիթե խմորի շերտ էր, միջին փափկության, մի փոքր ձգվող ❌️, ծիրանի ջեմը համասեռ, քանակը` բավարար` ծիրանի համի միջին ընդգծվածությամբ։ Սպասարկումը բարեհամբույր և արագ։ Աշխատակիցը տեղեկացված էր տեսականու բաղադրիչներից ✅️։
Vanilla cakes
Yerevan • Ekmek fırını
Kaydet
Kasım 2025
Հայերեն կարծիքը տես ներքևում⤵️ Посещала дважды — в дневное время. ✅️Обслуживание — приветливое, как на месте, так и на странице в соцсетях. В первый раз кусочек десерта был выдан в одноразовом пластиковом контейнере с крышкой❌️, во второй — в коробке ✅️. Пробовала «Прага карамельная» ⤵️ Средний кусок — 950 драм. ✅️Визуально десерт выглядел аккуратно, с надписью Прага карамельного цвета. 🔎🍰 Бисквитные коржи — на основе какао (предположительно), лёгкие, с умеренной сладостью. Крем — средней жирности, однородный, с мягкими карамельными нотами. Прослойка — тонкий карамельный слой, средней мягкости, с мелкими кусочками арахиса. Общее впечатление ⤵️ 😉 ✅️Кусочек был свежим. Вкусы раскрывались постепенно: средняя глубина какао, лёгкий карамельный крем, немного тягучая карамельная прослойка, завершающаяся вкусом арахиса. 🤔❌️Мне не хватило влажности бисквита. Торт с Нутеллой 🍫 — равномерно пропечённое, средней мягкости слоёное тесто с какао-вкусом. Крем — сгущённое молоко с маслом, нежный, средней жирности. Покрытие — шоколадное (сотрудник уточнил, что с Нутеллой). Украшение клубникой — свежей. Общее впечатление ⤵️ ✅️Кусочек свежий, аккуратно оформленный. Влажность и сладость сбалансированы. ❌️🙃Во вкусе покрытия Нутелла ощущалась очень слабо. Других ярко выраженных вкусов я не отметила. 🎯 Обновлю своё мнение после следующих покупок. Այցելել եմ երկու անգամ` ցերեկային ժամերի։ ✅️Սպասարկումը` բարեհամբույր` ինչպես տեղում, այնպես էլ` սոցիալական ցանցի հարթակում։ Առաջին անգամ 1 կտորը տրամադրվել է մեկանգամյա պլաստիկե փակվող տուփով❌️, երկրորդ անգամ` թղթե տուփով ✅️։ Համտեսել եմ ՊՐԱԳԱ կարամելային⤵️ Միջին չափի կտոր` 950դր։ ✅️ Կտորը վիզուալ պատրաստված էր կոկիկ` կարամելային Прага գրությամբ։ 🔎🍰 Բիսկվիթե շերտերը կակաոյի հիմքով (կարծում եմ), թեթև, բալանսավորված քաղցրությամբ։ Կրեմը միջին յուղայնությամբ, համասեռ, թույլ կարամելային նոտաներով։ Միջուկը` բարակ կարամելային շերտ, միջին փափկության և գետնանուշի մանր կտորներով։ Ընդհանուր Տպավորություն ⤵️ 😉 ✅️ Կտորը թարմ էր։ Համերը բացվում են աստիճանաբար` կակաոյի միջին խորության համ, թույլ արտահայտված կարամելային կրեմի նոտաներ, փոքր֊ինչ ձգվող կարամելային միջուկի համ, որը եզրափակում է գետնանուշի համը։ 🤔❌️Ինձ պակասեց բիսկվիթի խոնավության աստիճանը։ ՆՈՒԹԵԼԼԱՅՈՎ🍫. համաչափ թխված, միջին փափկության շերտավոր խմոր` կակաոյի համով, կրեմը` խտացրած կաթ+կարագով, նուրբ, միջին յուղայնությամբ, ծածկույթը` շոկոլադային (աշխատակիցը նշեց` նութելլայով)։ Ձևավորման ելակը` թարմ։ Ընդհանուր Տպավորություն ⤵️ ✅️Կտորը թարմ էր, կոկիկ հավաքված։ Խոնավության չափը և քաղցրության քանակը բալանսավորված։ ❌️🙃Ծածկող շերտի մեջ նութելլայի համն ինձ համար բավական պակասեց։ Որևէ այլ ընդգծված համ այս թխվածքից չեմ կարող նշել։ Կթարմացնեմ կարծիքս այլ գնումներ կատարելուց հետո։
Hamov Bakery
Yerevan • Kafe
Kaydet
Kasım 2025
Русский текст ниже ⤵️ 🎯 Գնում կատարել եմ մեկ անգամ։ Այցելել եմ մինչև կեսօր` աշխատանքային օր։ Հերթեր սրահում առկա չէր։ Տեսականիում առկա էին` դասական և եվրոպական որոշ տեսակի տորթեր (միկադո, մեղրային, պրագա, բիսկվիթե ռուլետներ, էսթերհազի, բրաունի, չիզքեյք և այլն), ինչպես նաև հացաբուլկեղենի տեսականի` թխվածքաբլիթներ, կրուասաններ, խաչապուրի, կարկանդակներ։ 🪴☕️ Ներսում առկա է նաև համտեսի փոքրիկ հատված, ինչպես նաև` սուրճի հիմքով որոշակի ըմպելիքներ և հյութեր գնելու հնարավորություն։ ✅️Ինտերիերը բավական հարմարավետ է, ժամանակակից։ Տարածքը մաքուր էր, տեսականին համակարգված ներկայացված։ 📌 Սպասարկումը` նեյտրալ։ 💰 Գնել եմ մեղրային տորթ (130 գր` 600դր) և վանիլային բիսկվիթ` շոկոլադե կրեմով (հատը մոտ 70 գր, կգ արժեքը` 3200դր)։ Մեկ կամ 2 կտոր գնելու դեպքում տանելու համար տրամադրվում է միայն ափսե 🤔 ❌️ 🔎Ի դեպ, լուսանկարներում գնումների նկարներն արդեն արված են վաճառքի կետից դուրս։ ՄԵՂՐԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ🍯  առկա էր մեղրի ինտենսիվ, հաճելի բույր։ Ընդհանուր կտորը թարմ էր, զգալի խոնավ, ամբողջովին փափկած շերտերով։ Շերտերում մեղրի համը ի տարբերություն բույրի` այնքան էլ զգալի չէր (ցավոք🙃)։ Կրեմը համասեռ, հավասարաչափ տարածված։ Ընդգծված համ կրեմում չզգացի։ Վաճառողուհին նշեց, որ եփովի կրեմ է (միգուցե, բայց, ենթադրում եմ` մարգարինի կամ սփրեդի ավելացմամբ)։ Ինձ համար քաղցրի քանակը մի փոքր ավելին էր, քան կուզենայի❌️։ ՌՈՒԼԵՏԻ ՄԱՍԻՆ🥮. սովորական բիսկվիթե ռուլետ, փոքր֊ինչ չոր խմորով։ Կրեմը` կակաոյի հիմքով։ Ընդհանուր`  քաղցրության քանակը բալանսավորված էր ինձ համար, սակայն յուրահատուկ կամ հաճելի համ այս տեսակից չեմ կարող նշել։ 😉Կրկին գնում կատարելիս` կթարմացնեմ կարծիքս։ 🎯Покупку совершала один раз. Посещала до полудня, в будний день. Очередей в зале не было. В ассортименте были представлены классические и некоторые европейские торты (микадо, медовик, прага, бисквитные рулеты, эстерхази, брауни, чизкейк и др.), а также хлебо-булочные изделия — печенье, круассаны, хачапури, пирожки. 🪴☕️ Внутри есть небольшой уголок для дегустации, а также возможность купить напитки на основе кофе и соки. ✅ Интерьер довольно уютный, современный. Помещение было чистым, ассортимент — аккуратно оформлен. 📌 Обслуживание — нейтральное. 💰 Я купила медовик (130 г — 600 драм) и ванильный бисквит с шоколадным кремом (около 70 г, цена за кг — 3200 драм). Если берёшь один или два кусочка с собой, выдают только одноразовую тарелку 🤔 ❌, без коробки. О МЕДОВИКЕ 🍯 — насыщенный, прятный аромат мёда. Кусочек был свежим, заметно влажным, с полностью мягкими коржами. Вкус мёда, в отличие от аромата, ощущался не так ярко (к сожалению 🙃). Крем однородный, равномерно распределён. Ярко выраженного вкуса в нём не почувствовала. Продавщица сказала, что крем заварной (возможно, но, думаю, с добавлением маргарина или спреда). Для меня количество сахара оказалось чуть выше, чем хотелось бы ❌. О РУЛЕТЕ 🥮 — обычный бисквитный рулет, тесто немного суховатое. Крем на основе какао. В целом, уровень сладости для меня был сбалансированным, но вкус не показался чем-то особенным или запоминающимся. 😉 При повторной покупке обязательно обновлю своё мнение.
Bake
Yerevan • Ekmek fırını
Kaydet
Kasım 2025
Русский текст можете найти ниже⤵️ Թխարան այցելել եմ երկու անգամ։ Փողոցի վրա բացվող ցուցափեղկից արդեն կարելի է ծանոթանալ առկա տեսականու մի մասի հետ՝ էկլերներ, նապոլեոն, մրջնաբույն, արբած բալ, մրջնաբույն և այլն։ 📌 Ներսում կարելի է գտնել նաև՝ խաչապուրի, տարբեր տեսակի կարկանդակներ, գաթա, փախլավա, կեքսեր։ Գնումները կատարել եմ կեսօրին ⏰։ Ներսում հրուշակագործներն աշխատանքային ակտիվ գործընթացի մեջ էին, իսկ սպասարկող աշխատակիցը բարեհամբույր էր, տեսականուց լավ տեղեկացված և արագ կողմնորոշվող 👩‍🍳🙂։ Էկլեր և տրուբոչկա՝ երկուսի արժեքն էլ համապատասխանաբար` 250 դրամ/հատ 💸։ Աշխատակիցը նշեց, որ թխվածքները պատրաստվել են նախորդ երեկոյան 🕖։ Թխվածքները տրվում են բաց պլաստիկե ափսեի և սովորական տոպրակի մեջ, ինչի հետևանքով տեղափոխման ժամանակ դրանց տեսքը փոքր֊ինչ վնասվում է ❌️😕։ Հետո տեղեկացա, որ տուփերն առանձին են վաճառվում (250 դրամ)։ ԷԿԼԵՐԻ մասին: Միջին չափի էկլեր՝ առատ լցոնած եփովի կրեմով և պատած շոկոլադե գլազուրով։ ✅️ Հավանեցի հատկապես կրեմը՝ համասեռ, միջին ծորունությամբ, հաճելի սերուցքային համով և բալանսավորված քաղցրի քանակով։ ❌️ Խմորի հետ կապված նույնը չեմ կարող ասել, քանի որ այն ամբողջությամբ փափկել էր կրեմի և գլազուրի հետևանքով 😔։ Ես նախընտրում եմ, որ էկլերի խմորն ունենա փոքր֊ինչ չոր կեղև։ Գլազուրի համը տվյալ համադրության մեջ այնքան էլ չհավանեցի🙃։ ՏՐՈՒԲՈՉԿԱն/ԳԼԱՆԱԿԸ պատրաստված էր սովորական շերտավոր խմորով և մարգարինի հիմքի կրեմով։ ❌️ ✅️ Առանձնահատուկ որևէ համ այս թխվածքից չեմ կարող նշել 😐։ Կրեմն ինձ համար ծանր էր և համի բացակայությամբ։ ԱՐԲԱԾ ԲԱԼ` միջին չափ՝ 400 դր. 📍Երկշերտ շոկոլադե բիսկվիթ՝ թեթև, ծակոտկեն, հավասարակշռված քաղցրությամբ։ Կակաոյի համը՝ միջին խորության։ 📍Միջուկը՝ սերուցքային (ենթադրում եմ) կրեմ` խառնված բիսկվիթով, տեղ-տեղ՝ բալի հատիկներով (առանց կորիզ)։ Զգացվում էր ալկոհոլի թույլ հետհամ։ 📍Վերևում՝ բարակ շերտով փափուկ գանաշ և ձևավորման համար դրված բալ (կորիզով😉)։ ✅ Կտորը թարմ էր։ Բիսկվիթե շերտերի տարբերակն ընդունելի ինձ համար։ Հավանեցի բալի մշակված տարբերակը (ոչ չափազանց սպիրտային, ոչ չափազանց քաղցր` բալի բնական համը պահպանված)։ Միջուկում, բարեբախտաբար, կորիզներ չհայտնաբերեցի։ 🙃 Գանաշի հետ կապված որևէ յուրահատուկ համ չեմ կարող նշել։ ⚠️ Չհավանեցի միջուկի տարբերակը. Այն ինձ համար չափից ավելի խոնավ էր և առկա էր ոչ հաճելի թթվաշություն։ ԿԱՐԱՄԵԼԱՅԻՆ ՄԻԿԱԴՈ` միջին չափ/400դր։ ✅️ Համաչափ թխված, փոքր֊ինչ փխրունությունը պահպանած վանիլային շերտեր, կարամելային թույլ համով, միջին յուղայնության կրեմի բարակ շերտ և կարամելա֊շոկոլադային առատ նախշերով ձևավորում։ ✅️Կտորը թարմ էր, քաղցրության և խոնավության չափն ընդունելի ինձ համար։ Թխվածքը բալանսավորված էր ինձ համար բաղադրիչների առումով։ Առկա էր հաճելի կարամելա֊սերուցքային համ, որն ամփոփում էր ձևավորման մեջ օգտագործված շոկոլադային համը։ 📌 Ընդհանրացնելով, կարող եմ ասել՝ եթե քմահաճ չեք աղանդերների ընտրության առումով, և ցանկանում եք մատչելի տարբերակով տարատեսակ թխվածքեղեն գնել կենտրոնում, ապա ընտրություն կարելի է անել նաև այս թխարանի օգտին 🍰։ Посещала пекарню дважды. Покупки я совершала около полудня ⏰. Обслуживающий персонал был приветливым, хорошо осведомлённым о ассортименте и быстро ориентировался 👩‍🍳🙂. Выпечка подаётся на открытой пластиковой тарелке и в обычном пакете, из-за чего при транспортировке их вид немного портится ❌️😕. Позже я узнала, что коробки продаются отдельно (250 драм). Об ЭКЛЕРах: средний по размеру эклер, щедро наполненный заварным кремом и покрытый шоколадной глазурью. ✅ Особенно понравился крем — однородный, средней плотности, с приятным сливочным вкусом и сбалансированным уровнем сладости. ❌ С тестом та же история сказать не могу: оно полностью размягчилось из-за крема и глазури 😔. Я предпочитаю, чтобы у эклера была слегка хрустящая корочка. Вкус глазури в этой комбинации мне тоже не очень понравился 🙃. ТРУБОЧКА: приготовлена из обычного слоёного теста с кремом на основе маргарина.Особого вкуса от этой выпечки выделить не могу 😐. Крем для меня оказался тяжёлым и без яркого вкуса. ПЬЯНАЯ ВИШНЯ։ 400 драм. 📍 Двухслойный шоколадный бисквит — лёгкий, пористый, сбалансированная сладость. Какао — средней насыщенности. Начинка — сливочный (предположительно) крем с кусочками бисквита, местами — с вишнями (без косточек). Чувствовался лёгкий алкогольный привкус. Сверху — тонкий слой мягкого ганаша и для украшения вишня с косточкой 😉. ✅ Понравилась как обработано вишня (не слишком спиртовой и не слишком сладкий, естественный вкус вишни сохранён). Косточек в начинке, к счастью, не обнаружила 🙃. ❌️ Мне не понравился вариант начинки: для меня он был слишком влажным, с неприятной кислинкой. Карамельный МИКАДО — 400 др. ✅️ Равномерно выпечённые, слегка хрустящие ванильные слои, тонкий слой крема средней жирности с лёгким карамельным вкусом и богатым шоколадно-карамельным узором сверху. 📌 В целом могу сказать: если вы не привередливы в выборе сладостей и хотите купить разнообразную выпечку по доступной цене в центре города, то этот пекарня — тоже неплохой вариант 🍰.
Традиционный свежый хлеб
Yerevan • Ekmek fırını
Kaydet
Kasım 2025
РУССКИЙ ТЕКСТ НИЖЕ⤵️ Այցելել եմ մի քանի անգամ։ Տեղում թխվող հացաբուլկեղենի բավական մեծ տեսականի է ներկայացված🥯🍞🥖։ Հաճախ առկա են լինում նաև կտորով տորթերի որոշ տեսականի` միկադո, նապոլեոն, էկլեր, մրջնաբույն և այլն🍪🧁🍩։ ✅️ Տեսականին ներնայացված է պատշաճ կերպով դասավորված, համակարգված։ Տարածքը` մաքուր։ Նախընտրելի է մոտենալ հենց վաղ առավոտից` ընտրության լայն հնարավորություն ունենալու և թարմ տեսականուց օգտվելու համար։ Համտեսել եմ` լահմաջո, ջենգյալով հաց. Երկուսի դեպքում միջուկի քանակի և համի պակաս կար ինձ համար❌️🤔։ ✅️ Ինձ առավելապես դուր է եկել աղանդերի բաժինը։ Համտեսել եմ` էկլեր և նապոլեոն եփովի կրեմով, թխվածքաբլիթներ` լուսին, ջեմով ծաղիկ։ ✅️ Էկլերի չափերը փոքրիկ են (կգ֊ով), խմորը հաճելի կիսաչոր կեղևով և նուրբ եփովի կրեմով։ Նապոլեոնի (200գր` 350դր) շերտերը համաչափ թխված և արտահայտված շերտայնությամբ, կրեմը համասեռ, ոչ ծորուն, համաչափ բաշխված։ Խմորի շերտերը` տեղ֊տեղ փափկած, տեղ֊տեղ փխրուն (ինչպես նախընտրում եմ այս աղանդերում😍)։ Քաղցության քանակը համտեսածս կտորներում ինձ լիովին բավարարել է։ ✅️ Ջեմով թխվածքաբլիթի ջեմի համը նուրբ է, չճնշող, առկա է հաճելի սերուցքային հետհամ, միջին փխրունությամբ։ 🙃 Լուսին թխվածքաբլիթից որևէ յուրահատուկ, հիշվող համ չեմ կարող նշել։ 🍫Միկադո, մեկ կտորը  մոտ 90գր 200դր (գինը կգ֊ով հաշվարկված) Թարմ կտոր, համաչափ և բարակ թխված շերտեր, կակաոյի ավելացմամբ բարակ շերտով կրեմ, շոկոլադի տաշեղներ ձևավորման համար։ ✅️ Հավանեցի շերտերի պատրաստման տարբերակը (ոչ թաց, ոչ չոր, թեթև խրթխրթան), ինչպես նաև քաղցրության բալանսը։ ❌️ Ինձ պակասեց շոկոլադի համի խորությունը, ընդգծվածությունը։ ✅️ Ներկայացված գները` մատչելի։ Սպասարկումն ամեն անգամ տարբեր աշխատակիցների կողմից է եղել։ Հիմնականում` բարեհամբույր 🙂։ Առավոտյան ժամերին հնարավոր են նաև հերթերի գոյացում ❌️(եթե ինչ)։ Կշարունակեմ օգտվել և թարմացնել կարծիքովս հետագայում։ Посещала несколько раз. Представлен довольно большой ассортимент свежей, выпекаемой на месте хлебобулочной продукции.🍞🥖 Часто можно встретить также некоторые виды тортов по кусочкам — Микадо, Наполеон, Эклер, Муравейник и др🍩🍪🧁. ✅️ Ассортимент оформлен аккуратно. Помещение чистое. Желательно приходить с самого утра — тогда выбор шире и продукция свежее. Пробовала лахмаджо и дженгялов хац — в обоих случаях мне показалось, что начинки и вкуса не хватает ❌️🤔. ✅️🍰 Больше всего мне понравился отдел десертов. Пробовала Эклер и Наполеон с заварным кремом, а также печенье — Лунка, Цветок с джемом. Эклеры небольшие (продаются на вес), тесто приятное — с чуть подсушенной корочкой и нежным заварным кремом. У Наполеона (200 г — 350 драм) слои равномерно пропечённые, хорошо выраженная слоистость, крем однородный, не текучий, распределён равномерно. Слои теста местами мягкие, местами хрустящие (что я особенно люблю в этом десерте 😍). ✅️ Степень сладости в дегустированных кусочках была для меня вполне комфортной. ✅️ В печенье с джемом вкус джема мягкий, не навязчивый, с приятным сливочным послевкусием, средняя рассыпчатость. 🙃 В печенье Лунка какого-либо особенного, запоминающегося вкуса я не отметила. ✅️ Цены доступные. Обслуживание каждый раз было разными сотрудниками, в целом — доброжелательное🙂. ✅️❌️В утренние часы возможны очереди (при наплыве посетителей). Буду продолжать посещать и обновлять своё мнение со временем.
Домашняя пекарня
Yerevan • Ekmek fırını
Kaydet
Kasım 2025
Русский Текст Ниже⤵️ Օգտվել եմ դեռ երկու անգամ։ Տեսականին բազմազան է ` հացաբուլկեղենից մինչև դասական տորթեր` կտորով, կիլոգրամով, հատով։ Նախընտրելի է մոտենալ առավոտյան, կամ կեսօրին մոտ` լայն ընտրության համար։ ✅️ Տեսականին ներկայացված է կոկիկ, տեսանելի, համակարգված։ Գները մատչելի են։ 🙃 Սպասարկումն իրականացնում են երիտասարդ աղջիկներ։ Վերաբերմունքը` չեզոք։ Գնած աղանդերից կկիսվեմ սրճայինի մասին կարծիքով ☕️։ Մոտ 100֊120 գր/400դր։ Տրվում է սովորական պլաստիկե ափսեի (տես նկարի մեջ) և տոպրակի մեջ, ինչը վնասում է թխվածքի տեսքը տեղափոխելիս❌️։ ✅️ Կտորը թարմ էր, փափուկ։ Բաղկացած էր` համաչափ թխված, շերտավոր խմորից և մարգարինի հիմքով կրեմից։ Պատված էր հավասարաչափ դոնդողանման թափանցիկ զանգվածով, ձևավորված սև սուրճով և սուրճի հատիկով։ 📌 Առաձնացող համ չեմ կարող նշել։ Սուրճի համ կտորում առկա չէր 🤔, միայն ձևավորման սուրճի քանակն էր ինչ֊որ չափով զգացնել տալիս, սակայն համերի հաճելի միախառնում առկա չէր։ Ինձ համար պարզապես քաղցր թխվածք էր🙃, թարմ ու մատչելի տարբերակով։ Կթարմացնեմ կարծիքս հետագա համտեսներից հետո։ Посещала это место пока всего два раза. Ассортимент довольно разнообразный — от хлебобулочных изделий до классических тортов, которые можно купить как по кусочкам, так и целиком или поштучно. Рекомендую приходить утром или ближе к полудню — в это время выбор шире. ✅️ Витрина аккуратная, всё видно и удобно расположено. Цены доступные. Обслуживают молодые девушки. Отношение — нейтральное. Из купленных десертов отмечу кофейный ☕️. Вес — примерно 100–120 г, цена — 400 драм. Подали на обычной пластиковой тарелочке (как видно на фото) и положили в пакет, из-за чего внешний вид немного пострадал при транспортировке ❌️. ✅️ Кусочек был свежим и мягким. Состоял из равномерно пропечённого слоёного теста и крема на основе маргарина. Сверху покрыт прозрачным желеобразным слоем, украшен кофейным порошком и зёрнышком кофе. 📌 Выраженного вкуса я не почувствовала — вкус кофе почти не ощущался 🤔, только лёгкий оттенок от украшения. В целом это был просто сладкий десерт 🙃 — свежий и недорогой вариант, но без особого впечатления. Обновлю мнение после следующих дегустаций.
The Ponchik
Yerevan • Kafe
Kaydet
Ekim 2025
Այցելել եմ մի քանի անգամ։ Մենյուում առկա էր` վանիլային, ջեմային, կարամելային, շոկոլադային և այլ միջուկով տարբերակներ: ✅️ Պատրաստվում է տեղում`պատվերից հետո։ Համտեսել եմ`⤵️ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՊՈՆՉԻԿ` մոտ 30֊40գր, 350 դր, Խմորի կեղևը խրթխրթան, քաղցրի քանակը բալանսավորված, կրեմը եփովի տարբերակով, ոչ ծորուն, բավարար քանակով, համեղ։ Գնումը կատարել եմ մինչ կեսօր, սպասել` մոտ 3֊5 ր։ ⤵️ԲԱԼՈՎ ՊՈՆՉԻԿ` 500 դր/փոքր չափ։ ✅️ Խմորը տվյալ կետի ստանդարտ խմորն է։ ✅️ Միջուկը ոչ ծորուն, քաղցրության նվազագույն քանակով, թթվաշ, բալի կտորներով և դրան բնորոշ բնական համով։  Ի սկզբանե` պատվիրել էի առանց շաքարափոշի և փոշմանեցի 🙃. միջուկը զգալի թթվաշություն ուներ և շաքարի փոշու քաղցրությունն ավելի կբալանսավորեր միջուկի թթվաշությունը։ ❌️ Փոքր֊ինչ անհարմարություն է ստեղծել այն, որ 1֊2 անգամ մոտեցել եմ` պոնչիկ պատվիրելու համար և պատվերը չի ընդունվել ծանրաբեռնվածության պատճառով։ Կետի աջ կողմում առկա է նաև համտեսելու համար նախատեսված 3 սեղան` հենց մայթի վրա (ինքնասպասարկմամբ🙂☕️)։ 📌Սպասարկող անձնակազմը միշտ տարբեր է եղել. միանշանակ կարծիք տալ չեմ կարող։ Посещала несколько раз. В меню представлены варианты с ванильной, джемовой, карамельной, шоколадной и другими начинками. ✅️ Готовят на месте — после оформления заказа. 🫓 Ванильный пончик — около 30–40 г, 350 драм. Тесто хрустящее, количество сахара сбалансировано, крем заварной, не жидкий, в достаточном количестве, вкусный. Покупку совершала до полудня, ожидание — около 3–5 минут. Пончик с вишней — 500 драм / маленький размер 🍒 В этот раз ожидала около 5 минут за один пончик. ✅️ Тесто — стандартное. ✅️ Начинка не жидкая, с минимальным количеством сахара, с кусочками вишни и естественным, характерным вкусом. Изначально заказала без сахарной пудры и пожалела 🙃 — начинка оказалась довольно кислой, и сладость пудры лучше сбалансировала бы кислоту. ❌️ Некоторое неудобство вызвало то, что 1–2 раза, когда подходила заказать пончик, заказ не принимали из-за загруженности. Справа от точки расположены три столика для дегустации — прямо на тротуаре (самообслуживание ☕️). 📌 Обслуживающий персонал каждый раз был разный, поэтому однозначное мнение составить сложно.
Queen Cake
Yerevan • Ekmek fırını
Kaydet
Ekim 2025
РУССКИЙ ОТЗЫВ НИЖЕ⤵️ Այցելել եմ երկու անգամ 🙂 Տեսականին բավականին լայն է. ներկայացված են` թե' դասական, թե' եվրոպական խոհանոցի թխվածքներ և տորթեր։ 🍋Կիտրոնով տորթ` մոտ 150 գր/950 դր Կտորը պատրաստված էր հավասարաչափ թխված երեք բիսկվիթի շերտերից` հագեցած դեղին գունավորմամբ, թեթև և շատ փափուկ, բալանսավորված քաղցրի քանակությամբ։ Կիտրոնի համ շետերում չզգացի։ Կրեմը եփովի տարբերակով` նուրբ, համասեռ, թարմ, կիտրոնի զգալի համով և թթվաշությամբ։ Ձևավորումը` բիսկվիթե փշուրներ և կիտրոնի թարմ կտոր։ ✅️ Առանձին֊առանձին բիսկվիթը և կրեմը համեղ էին, սակայն միասնության մեջ դրանք իրար հետ ինձ համար ներդաշնակ չէին🤔❌️. Կուզենայի բիսկվիթում կիտրոնի ակնհայտ համ զգալ, իսկ կրեմում թթվաշության համը նվազեցնել` բիսկվիթի քաղցրության հետ բալանսի գալու համար։ 🍫 Շոկոլադով մինի էկլեր` 250 դր/հատը Անձամբ` շոկոլադով էկլերի սիրահար չեմ, բայց կնշեմ, խմորն ինձ համար մի փոքր կոշտ էր, իսկ շոկոլադե գլազուրը (որն առանձին ինձ թարմ և համեղ թվաց) խանգարում էր զգալ խմորի իրական համը։ Կրեմը թարմ էր և թեթև։ 🍫 Արբած բալ` 1000 դր Ինձ շատ դուր եկավ արբած բալը 🍒։ Շոկոլադե բիսկվիթի թեթև շերտեր, թեթև կրեմ, բալի ամբողջական հատիկներ և ալկոհոլի համի առկայություն։ Կտորը պատված էր գանաշի շերտով, առանց լրացուցիչ դեկորների։ ✅️ Հավանեցի շերտերի շոկոլադի համի խորությունը, փափկությունը, ինչպես նաև նման տարբերակով մշակված բալը✅️🍒, որում պահպանվել էին բալին բնորոշ բնական համը։ Այստեղ խնդիրը միայն նրանում էր, որ վայելեու փոխարեն պետք էր ուշադիր լինել, որ կորիզ չհանդիպես❌️ (5-6 հատ մեկ կտորում).այդ անհարմարության մասին նշեցի աշխատակցին, ով խոստացավ փոխանցել հրուշակագործին։ ✅️ Հավանեցի նաև գանաշը` շոկոլադի համի և քաղցրի հաճելի բալանս, մածուցիկ ու փափուկ խտություն` համաչափ տարածված ողջ կտորով։ ✅️ Ալկոհոլի համի առկայությունը և չափաքանակը (չճնշող, բայց ուղեկցող) նույնպես իմ քիմքը բավարարեցին։ Թխվածքեղենը տրամադրվում է համապատասխան տուփերով` առանց սպասքի պարագաների։ 🙂 Տեղում սպասարկումը նեյտրալ։ ✅️ Հաճելի և շատ հարմար է, երբ սոցիալական էջերի սպասարկումը (այս դեպքում` բարեհամբույր և ժամանակին) նույնպես գործում է և կարող ես տեղեկանալ քեզ անհրաժեշտ հարցերի վերաբերյալ հենց օնլայն։ 🎯 Կթարմացնեմ կարծիքս հետագա այցերից հետո։ Посещала дважды 🙂 Ассортимент достаточно широкий: представлены как классические, так и европейские выпечки и торты. 🍋 Торт с лимоном — около 150 г / 950 др. Корж был приготовлен из трёх равномерно пропечённых бисквитных слоёв, лёгкий и очень мягкий, с сбалансированным количеством сахара. ❌️ Вкус лимона в корже я почти не почувствовала. Крем — варёный, нежный, однородный, свежий, с выраженным лимонным вкусом и кислинкой. Оформление: крошки бисквита и свежие кусочки лимона. ✅️ Отдельно корж и крем были вкусными, но вместе для меня они не выглядели гармонично 🤔❌️. Хотелось бы, чтобы в корже ощущался явный вкус лимона, а кислинка крема была меньше, чтобы лучше сбалансироваться с сладостью коржа. 🍫 Мини-эклер шоколадный— 250 др/шт. Лично я не любитель шоколадных эклеров, но отмечу: тесто для меня было немного плотным❌️, а шоколадная глазурь (которая отдельно показалась мне свежей и вкусной✅️) мешала ощутить настоящий вкус теста. Крем был свежим и лёгким. 🍫 Вишня в шоколаде — 1000 др./кусок Лёгкие слои шоколадного бисквита, лёгкий крем, цельные ягоды вишни и присутствие вкуса алкоголя. Торт был покрыт ганашем, без дополнительного декора. ✅️ Мне понравилась глубина шоколадного вкуса слоёв, их мягкость, а также обработанная таким образом вишня✅️🍒, в которой сохранился натуральный вкус ягод. Единственная проблема — при наслаждении тортом нужно было быть внимательной, чтобы не наткнуться на косточку❌️ (5-6 штук в куске). Я сообщила об этом сотруднику, который пообещал передать кондитеру. ✅️ Также мне понравился ганаш: приятный баланс шоколада и сахара, кремовая и мягкая текстура, равномерно распределённая по всему куску. ✅️ Присутствие и количество алкоголя (не давящее, но сопровождающее) также удовлетворило мои вкусовые ощущения. 🙂 Обслуживание нейтральное. Предоставляется соответствующая коробка, без столовых приборов. 🎯 Обновлю своё мнение после следующих посещений.